Արդեն ուժի մեջ են մտել պարգևավճարների նոր չափերը

Ս/թ. ապրիլի 1-ից ՀՀ Կառավարության թիվ 262–Ն որոշմամբ սահմանվել են նոր դրույքաչափեր: 

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք՝

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում, մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս` հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով`

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32000 դրամ, 

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 28000 դրամ, 

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 23000 դրամ. 

2) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով`

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3000 դրամ. 

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս` հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով` 

ա. 1-ին խմբի հաշմանդամը՝ 55000 դրամ, 

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ, 

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ. 

4) համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով` 

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ, 

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ, 

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ. 

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները` 12000 դրամ. 

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ. 

7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ. 

8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ. 

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս` զոհված զինծառայողի ընտանիքի անդամները` հետևյալ չափերով` 

ա. յուրաքանչյուր երեխան`16000 դրամ, 

բ. յուրաքանչյուր այլ անդամ`13000 դրամ. 

Միևնույն ժամանակ, ըստ այդ որոշման`վերը սահմանված 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը` իր ընտրությամբ: 

Հղումը՝ iravaban.net կայքից