Սրտի անվճար ստենտավորում. ովքեր կարող են օգտվել պետպատվերի ծրագրից

ՀՀ-ում ներկայում սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններն իրականացվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված ( 36 և ավելի անապահովության միավոր ունեցող ) անձանց, սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:
Հաշվի առնելով մեր երկրում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, նշված դեպքերով մահացության 48% ցուցանիշը և ծառայության բարձր պահանջարկը` Կառավարությունը ձեռնամուխ եղավ անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացիների համար նոր կարգ մշակել։

2015-ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկեց «Կյանք փրկող» անվանումը ստացած մի նոր ծրագիր, որի շնոհիվ արդեն հնարավոր է սրտի անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով վիրահատություններ իրականացնել նաև դրա իրավունք չունեցող անձանց համար : Այս նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվող գումարները հնարավորություն տվեցին տարեկան վիրահատել կամ ինչպես ծրագրի անվանումը կհուշի՝ փկրել շուրջ 1200 անձանց կյանք՝ օգտագործելով 1 ոչ դեղապատ ստենտ։

Նախորդ տարիներին ԱՆ-ի հետ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» բյուջետային ծրագիր շրջանակներում բուժսպասարկման ծառայությունների պետպատվերի պայմանագիր ունեցել են թվով 10-ը բուժհաստատություներ ՝Երևանում և 2 -ը մարզերում՝

Կառավարությունն անցած տարի օգոստոսին վերանայեց ստենտավորման ծառայությունների շուկայական գները և արհեստականորեն ուռճացված գներն իջեցվեցին մինչև 40%-ով։ Մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքն այսօր կազմում է 1 մլն 200 հազար դրամ՝ նախկին 1 մլն 500 հազար դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ բյուջետային ծրագրի շրջանակներում 2017-ից սկսած գործող նոր գնացուցակի համաձայն՝ նախատեսվում է սպասարկել անհամեմատ ավելի մեծաքանակ վիրահատություններ՝ Երևանում և մարզերում։...

Ներկայացնում ենք պետական պատվերի շրջանակներում իրականացվող սրտի ստենտավորման   հին և նոր սակագները.

Կոնորարանոթներիստենտավորում՝

  իջեցված գներ              

   Հին գներ 

Տարբերություն

 ա)դեղապատ մեկ ստենտով 

     1.080.000

 1.600.000 

      520.000

բ)դեղապատ երկու ստենտով

     1.430.000

 2.200.000

      770.000

գ )դեղապատ երեք ստենտով  

     1.780.000

 2.800.000

     1.020.000

դ)դեղապատ չորս ստենտով   

     1.130.000

 3.400.000

     1.270.000

Կոնորարանոթներիստենտավորում՝   

 

 

 

ա)դեղապատ մեկ և ոչ դեղապատ մեկ ստենտով

     1.230.000

 1.750.000

      520.000

բ)դեղապատ մեկ և ոչ դեղապատ երկու ստենտով

     1.380.000

 1.900.000

     520.000

գ)դեղապատ մեկ և ոչ դեղապատ երեք ստենտով

     1.530.000

 2.050.000

     520.000

դ)դեղապատ երկու և ոչ դեղապատ մեկ ստենտով   

    1.580.000

 2.350.000

     770.000

ե)դեղապատ երեք և ոչ դեղապատ մեկ ստենտով  

    1.930.000

 2.950.000

   1.020.000

զ)դեղապատ երկու  և ոչ դեղապատ երկու ստենտով  

    1.730.000

 2.500.000

    770.000

Ո՞վ իրավունք ունի վիրահատվել ծրագրի շրջանակներում և քանի՞ ստենտն է անվճար
Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից իրավունք ունեն օգտվել այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կարգավիճակից: Յուրաքանչյուր քաղաքացու տարվա ընթացքում պետպատվերի շրջանակներում կարող է սպասարկվել միայն մեկ անգամ՝ տեղադրելուվ ոչ դեղապատ մեկ ստենտ՝ սուր ինֆարկտի ծանր դեպքերում և բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում։ Այսինքն՝ այս ծրագրի համար կարևոր է բացառապես հիվանդության աշխտորոշումը և հիվանդի ծայրահեղության աստիճանը: Պետության այս աջակցությունը համարում է կյանք փրկել։

Ի դեպ, վիրահատությունն ու մինչ այդ անհրաժեշտության բերումով իրականացվող լրացուցիչ ծառայությունները (այդ թվում հետազոտություններ) իրականացվում են պետպատվերի շրջանակներում։ Կարևոր է նշել, որ ոչ բոլոր բուժհաստատություններն են իրավասու իրականացնել վիրահատություններ՝ ծրագրի շրջանակներում: Թե որ բժշկական կենտրոնները այս տարի կշարունակեն սրտի անհետաձգելի վիրահատություններ անել, դեռևս հստակ չէ:

Աղբյուրը` Dialogue.am