Ախր ե՞րբ ենք լավ ապրելու

Այս հարցը միշտ հուզել է մեզ, բայց լուծումը դեռ չենք գտել:

Картинки по запросу անկախՀայկ Նահապետը հաղթեց Բելին և կարծես, թե անկախացանք, սակայն շուտով մժեղի պես, մեր երկիրն արշավեցին արաբ, սելջուկ, պարսիկ, թաթար և ապրելը կրկին դարձավ նախկինից էլ վատ ու «բեթար»:
Տիգրան Մեծը միավորեց մեր երկիրն ու այն հասցրեց ծովից ծով, բայց միաբան մենք չեղանք, հալածվեցինք, քայքայվեցինք ու կրկին մեր Հայոց երկրում տիրեց ջարդ, գաղթ, հիվանդություն,ցուրտ, խավար, սով: Պայքարեցին երկրի համար մեր քաջարի Սպարապետները, Դավիթ Բեկն ու Անդրանիկը, բայց երկար չտևեց հաջողությունը, թուրքն իրականցրեց Ցեղասպանությունը:

Հետո բռնեցինք լենինյան ուղին, բայց շուտով այն էլ հանձնեցինք հողին: Ապա սկսվեց ազատագրման և անկախացման շարժման ալիքը և թվում էր, թե մոտ է մեր պայծառ կյանքի գալիքը: Բայց ապաշնորհ, գռփող, թալանող մարդկանց պատճառով կրկին մեր երկրում տիրեց ցուրտն ու սովը:

Հիմա էլ սկսվել է նոր ընտրություններ ու չգիտենք ու՞մ պետք է հետևել: Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, պետք է տեր կանգնենք Հայոց աշխարհին և անկախացած հերոս Արցախին: Կրկին ծագել է միևնույն հարցը, թե երբենք, իրոք, մենք լավ ապրելու և դրա համար ու՞մ ենք ընտրելու: Պետք է պայքարի մեր նոր սերունդը, որ իրականանա մեր երազանքը և հայկական մեծ վերածնունդը:

Հեղինակ` Աննա Կոստանդյան
17 տարեկան